▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուրիզմն այսպես են զարգացնում...Քութայիսից եվրոպական քաղաքներ՝ 24-ից 40 եվրոյով

Հետո էլ ոմանք ասում են, թե ինչու են հայաստանցիները, թողած մեր հանգստավայրերը, Վրաստանում հանգստանում, ինչու են մեր Զվարթնոցից իրականացվող թռիչքներն արհամարհում ու  մոտ 300 կիլոմերտ կտրում, որ Եվրոպական ու այլ աշխարհամասի քաղաքներ ուղևորվեն  Թբիլիսի օդանավակայանից: 

Հայերն, ի դեպ, վստահորեն կարող ենք ասել, որ այսուհետ 700 կիլոմետր են ճանապարհ անցնելու, որպեսզի արդեն Քութայիսի օդանակավակայանից ճանապարհորդեն: 

Միջազգային ավիաչվերթներ իրականացնող ընկերություններից մեկն իր կայքում ներկայացրել է Վրաստանի ՝ մեծությամբ երկրորդ օդանավակայանի չվերթների նոր գնացուցակը, ինչից պարզվում է, որ Քութաիսիից հնարավոր կլինի թռնել Բեռլին, Միլան, Մյունխեն ու Դորթմունդ ընդամենը 30-ից 40 եվրոյով, իսկ ասենք Կիպրոս՝ Լառնակայի միջազգային օդանավակայան՝ ընդամենը 24 եվրոյով: 

Զբոսաշրջության հայաստանյան պատասխանատուներ և ոչ միայն դուք... Մի քիչ էլ մարդկանց մասին մտածեք, թող իրենց լավ զգան, բացի այդ՝ տուրիզմն այսպես են զարգացնում:

 

Հեղինակ՝ 

Ա. Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее