▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոշակի բարձրացումը կփոխարինվի «զանգ թոռնիկից» ծրագրով

 

ArmComedy-ն գրում է.

Կառավարությունը խոստանում է հատուցել թոշակների չափը ոչ նյութական աջակցությամբ. «Թոշակառուների իրական խնդիրը անտեսված լինելն է, ոչ թե թոշակը: Հենց այս Նոր տարուն բոլոր նախարարները կզանգեն մեր թոշակառուներին և կշնորհավորեն տոները», – բացատրեց վարչապետը:

Կառավարության հետազոտության համաձայն թոշակառուների կյանքի որակը հիմնականում իջեցնում են ոչ թե ցածր թոշակները, այլ անջիգյար թոռները, որոնք նեղություն չեն քաշում գոնե ամիսը մեկ զանգել իրենց ծեր ազգականներին:

ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը բացատրում է ծրագրի մանրամասները. «Մենք չենք սահմանափոկվելու միայն զանգելով: Ողջ հունվարի ընթացքում նախարարները և պատգամավորները կայցելեն թոշակառուներին և կարեկցող դեմքով կլսեն իրենց սիրտաճմլիկ, հուզական և թափակ պատմությունները Սովետի մասին»:

Առավել մանրամասն` սկզբանղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее