▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոքերի ուռուցքով տառապող 14-ամյա տղան նկարում է, որ կարողանա հոգալ բուժման ծախսերը

 

Աբրահամ Մխիթարի Թադևոսյանը ծնվել է 2002 թվականին Արմավիրի մարզի գյուղ Լենուղիում: 2013 թվականին տղայի մոտ ի հայտ են գալիս առողջական լուրջ խնդիրներ: Հարազատները մտածել են թոքաբորբ է, սակայն պարզվել է՝ թոքերում ուռուցք է: 3-րդ մանկական հիվանդանոցում կատարել են վիրահատություն, սակայն վիճակը չի կարգավորվել: Երեք ամիս բուժվել է Քանաքեռի ուռուցքաբանական ինստիտուտում, այնուհետև տեղափոխվել Մուրացանի անվան բժշկական կենտրոն ՝ քիմիաթերապիայի բաժանմունք: Արդեն հինգ ամիս է՝ Աբրահամը բուժվում է այստեղ, երեխայի մոտ նկատվել է հիվանդության բուժման դրական դինամիկա և որպեսի հիվանդությունը չկրկնվի Աբրահամը պետք է անցնի ևս մեկ կուրս,որն իր մեջ ներառում է վեց քիմիաթերապիա՝ամեն մի թերապիան արժե 500 000 դրամ: Ծնողներն այլևս չունեն հնարավորություն, ուստիև դիմում են հայրենակիցների աջակցությանը:


 

 

 

 

 

 

Աբրահամը հրաշալի նկարում է և հիվանդանոցում էլ ժամանակն անիմաստ չի վատնում, ստեղծագործում է՝ մտածելով, որ նկարները վաճառելով գումար կվաստակի և իր բուժման ծախսերը հոգա: Ովքեր կցանկանան աջակցել Աբրահամին,ՎՏԲ-Հայաստան բանկում Աբրահամի մայրիկի՝ Աստղիկ Մարտիրոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

16009032580602 ՀՀ դրամ;

16009032580603 ԱՄՆ դոլար; 

16009032580604 ԵՎՐՈ;

16009032580605 ՌԴ ռուբլի;

SWIFT:ARMJAM22:

Աբրահամի մայրիկի՝ Աստղիկ Մարտիրոսյանի հեռախոսահամարներն են՝ +37455 326 947,  +37455 808 308:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» Սոցիալական ՀԿ

Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան

Հեռ.՝ +37495 14-20-24

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее