Բագրատ Սրբազանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ովքեր ուզում են իր հետ հանդիպել, կարող են ազատ հերթագրվել․ «Ոստիկանական զորքերով պատսպարված չէ՞, տո դու սկի չես կարողանում քայլես քո երկրում, ուր մնաց` հանդիպես»,- ասաց Բագրատ Սրբազանը։ *** «Երևի գիշերվա հովին թուրքերից հրամանը ստացավ, գնաց Սարդարապատ։ Երեկ մենք պարզապես ուխտագնացության էինք գնացել, վախեցավ գա»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ գիշերը 10 ավտոբուս ոստիկան է ուղարկվել Սարդարապատի հուշահամալիրի մոտ, որտեղ պայքարի մասնակիցները մնացել էին գիշերելու։ «Երևի թուրքերին ասել է Սարդարապատը ձեր դեմ էր, բայց էդքան էլ ձեր դեմ չի, հայերը ասում են՝ հաղթել ենք, բայց, ընդունեք՝ պարտվել ենք, մի ձև գլորեք գնա»,- հավելեց Բագրատ Սրբազանը։ *** |
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանն ԱԺ-ում ամբողջովին արդարացրել է ոստիկանության երեկվա խուժանությունն ԱԺ-ում, ծաղրել է Բագրատ Սրբազանի՝ իր հետ հանդիպելու պահանջը: Փաշինյանը տեսակ է, որը նահանջելու հատկություն չունի, նա զուրկ է քաղաքական և բարոյական տաբուներից ու պատերազմ է հայտարարում Եկեղեցուն: Կամ դիմադրում ենք սրան, կամ հանդուրժում ենք Ալիևի գրպանում հայտնված «նիկոլական դիկտատուրան»»։ |
«Տո դու սկի չես կարողանում քայլես քո երկրում, ուր մնաց` հանդիպես»․ Բագրատ Սրբազան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet