▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիտանների կռիվ է սպասվում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում տիտանների կռիվ է սպասվում, ընտրակաշառքի անհավանական թվերի մասին են խոսում, այստեղից ռեյտինգայինով առաջադրվելու են Սամվել Ալեքսանյանը, նրա փեսա Կորյուն Նահապետյանը, կադաստրի պետ Մարտին Սարգսյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը։ ՀԱԿ-ից Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, որը Լֆիկի հետ քավոր-սանիկ է, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, ՀՎԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը։

Ոչ պակաս ուշագրավ ընտրապայքար է սպասվում նաեւ Արաբկիրի ընտրատարածքում, որտեղ «Ծառուկյան դաշինքից» առաջադրվելու է «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը: Նա մրցելու է ՀՀԿ-ական ՍԱՍ-ի Արտակի եւ Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի հետ, որոնք առաջադրվելու են այս տարածքում, քանի որ նոր բաժանման արդյունքում այն ընդգրկում է նաեւ Աջափնյակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее