▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկին Հակոբյան, Դուք քանի՞ տարեկան եք

Հասմիկ Բաբաջանյանը hraparak.am-ում ներկայացրել է հերթական քաղաքական հումորը.

Պատգամավոր կանանցով խոսում են , Թե Հրանուշ Հակոբյանը քանի տարեկան կլինի: Մեկն ասում է՝ Բրեժնևի ժամանակից եմ նրան հիշում, ինչ որ կարևոր պաշտոնի էր: Մյուսն էլ  խորհուրդ է տալիս՝ վիքիպեդիան բացել, իմանալ: Այդ խոսքի վրա բոլորն աղմկում են՝ էնտեղի թվերին ո՞վ է հավատում…

Վերջը որոշում են անձամբ հարցնել Հրանուշին.

-Տիկին Հրանուշ, դուք քանի տարեկա՞ն եք:

 -Աղջիկներ,- սեթևեթում է Հրանուշը, գեղեցիկ չէ գեղեցիկ կնոջը նման հարց տալ:

- Իսկ կարելի՞ է իմանալ ձեր ծննդյան օրը: Անակնկալ ենք ուզում մատուցել:

- Ապրիլի 12-ին:

-Իսկ ո՞ր տարվա:

- Չեք հավատա, բայց ամեն տարվա:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее