«Ցավով պետք է արձանագրենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն թե՛ Տավուշի, թե՛ Տիգրանաշենի, թե՛ Վերին Ոսկեպարի և Ազատամուտի հանձնման հետ կապված խոսակցություններն ակտիվացել են։ Տեղեկություն ունենք, որ Տիգրանաշենում ինչ-որ տների գնման գործընթաց է սկսվել»,- «Հայելի» ակումբում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ասում էր՝ Կիրանցում պիլոտային ծրագիր ենք իրականացնում։ Երբ ծրագիրը հաջողություն ունենա, դա կիրականացնենք հայկական մյուս գյուղերում... Այդ պիլոտային ծրագիրը մարդիկ բարեհաջող իրականացրեցին Տավուշում, ասացին՝ դե այլընտրանք չկա, եկեք փողերը վերցրեք։ Փողով հատիկ-հատիկ, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք կծախվեն։ Եթե սրանք մնան իշխանության, խաբելով, ամենքին իրա գինը տալով առաջ կգնան»,- հավելել է Դանիելյանը։
«Տիգրանաշենում ինչ-որ տների գնման գործընթաց է սկսվել»․ Գառնիկ Դանիելյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet