▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Սարգսյանի առաջին որոշումը` ԵՏՄ-ում կգործեն միասնական մեռելոցային օրեր

ArmComedy-ն գրում է. Ինչպես և սպասվում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն սկսել է հայանպաստ գործունեություն ծավալել նոր` ԵՏՄ-ի ղեկավարի պաշտոնում:

Սույն տարվա հունիսի մեկից ԵՏՄ անդամ բոլոր երկրներում կնշեն տաղավար տոները և հաջորդող մեկ շաբաթը կլինի ոչ աշխատանքային: Ոչ աշխատանքային օրերի քանակը պայմանավորված է նրանով, որ անփորձ երկներին կպահանջվի ժամանակ ընտելանալու Տիգրան Սարգսյանի արմատական քրիստոնեական դոկտրիններին:

Ի սկզբանե խսովում էր, որ ԵՏՄ անդամ իսլամական պետությունները կարող են դեմ լինել որոշմանը: Սակայն Տիգրան Սարգսյանի հետ մեկ ժամանոց առանձնազրույցից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը անսպասելիորեն ընդունեց քրիստոնեություն և անվերապահորեն համաձայնվեց Սարգսյանի բոլոր առաջարկներին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее