«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր՝ ապրիլի 10-ին՝ օրվա վերջում, դուրս է գրվելու հիվանդանոցից: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում` գրելով.
«Սիրելի կողմնակիցներ, ընկերներ, բարեկամներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ուշադրության, հոգատարության ու կարեկցանքի համար այս օրերին: Տեղեկացնում եմ, որ այսօր օրվա վերջում հիվանդանոցից դուրս եմ գրվելու, աստիճանաբար մտնելով աշխատանքային ռեժիմի մեջ: Յուրաքանչյուրիդ բարեմաղթանքը ապաքինման ճանապարհին ինձ ուժ էր տալիս: Կրկին անգամ շնորհակալություն բոլորիդ»,- գրել է նա:
Նշենք, որ ապրիլի 1-ին նրան տեղափոխել էին «Արմենիա» բ/կ` սուր ներքին օտիտ (ականջաբորբ) ախտանշանով: