Տիգրան Մնացականյան-Մարիամ Հովհաննիսյան զույգի սիրավեպը, թերևս, հայտնի է բոլորին:
Դերասան, հանդիսավար Տիգրանը, 2017 թվականի տարեվերջին թողնելով իր կնոջը, անձնական երջանկությունն էր փորձում գտնել իրենից 21 տարով փոքր աղջկա հետ, ինչն էլ քննադատությունների տեղիք էր տվել: Սակայն տևական ժամանակ անց հայտնի դարձավ, որ Տիգրանը կրկին միացել է կնոջն ու վերադարձել ընտանիք: Դա փաստում էին ընտանեկան ջերմ լուսանկարների հրապարակումն ու դրանց ներքո արված մեկնաբանությունները:
20-ամյա Մարիամի ինստագրամյան լուսանկարներին հետևելով հարց է առաջանում՝ արդյո՞ք Տիգրանը կրկին լքել է կնոջը՝ այս անգամ էլ վերադառնալով իր որդու տարիքի աղջկա մոտ:
Սակայն, ժամեր առաջ արված լուսանկարները փաստում են մի բան՝ Տիգրանն ու Մարիամը միասին են: