Երեկ իշխանություններին թասիբ ունենալու կոչ էին անում նրանք, ովքեր եթերից ամեն օր գովերգում են իշխանություններին:
Պաշտոնյաններին ամոթ էին տալիս նրանք, ովքեր ամաչում են խոսել պաշտոնյանների ամեն օր թույլ տված սխալներից ու երկրում առկա խնդիրներից:
Երեկ հերթական անգամ ոմանք ըմբոստի դիմակ էին հագել:
Իսկ առիթը Գյումրիում տեղի ունեցած՝ տաղանդավոր ջազ երաժիշտ, գյումրեցի Տիգրան Համասյանի բարեգործական համերգն էր՝ Գյումրիի անօթևան ընտանիքներին օգնելու նպատակով հանգանականություն կազմելու նպատակով:
Դրան երևանցիներ էին գնացել...Բայց կարծես թե համերգի էին գնացել, ոչ թե գաղափարի հետևից:
Նրանք , կարծես, գաղափարից հեռու են, հակառակ դեպքում ՝ իշխանությունների թասիբի ու պաշտոնյանների անամոթության մասին կխոսեին ամեն օր ու ամենակարևորը՝ ոչ միայն սոցիալական ցանցերում:
Նրանք գիտակցու՞մ են, որ համերգին իրենց ներկայությունն ու դրա մասին սոց.ցանցերում նրանց գրառումները 10 դրամի արժեք չունեն:
Անամոթ են ոչ միայն նրանք, ովքեր 27 տարի խոստացել են Գյումրին մաքրել տնակներից, ժամանակավոր կացարաններից, բայց իրենց խոսքը գետնով են տվել:
Անամոթ են նրանք, ովքեր գաղափարի հետևից չեն գնում, այլ երևալու...
Իսկ գործերը հիմնականում առանց երևալու են արվում... համեստ:
Տիգրան Համասյանից հենց համեստություն սովորեք, հարգելի հայտնիներ, ու իրական օգնություն ցույց տվեք գաղափարին, ոչ թե ձևական... Այդ ձևի շնորհիվ է, որ երկրաշարժից 27 տարի մարդիկ դեռ տնակներում են ապրում:
Տիգրան Համասյանի նման անկեղծ եղեք...
Տիգրան Համասյանի ու նրա նմանների շնորհիվ է, որ ամոթալի երևույթները Գյումրիից ու անամոթներն՝ ամբողջ Հայաստանից մի օր վերանելու են, որովհետև այլևս չեն դիմանալու ժամանակների պարզությանն՝ այդ թվում անկեղծությանն ու ազնվությանը:
Հեղինակ՝
Ա.Գրիգորյան