«The Guardian»-ի նոր համարը լույս է տեսել «Լսո՞ւմ ես, Պուտին» սկանդալային վերնագրով և «Եվրատեսիլ 2016»-ին Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալայի լուսանկարով: Հոդվածը նվիրված է նրա ներկայացրած «1944» երգի քաղաքական ենթատեքստին: Հիշեցնենք, որ Ջամալան իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր երգը նվիրված է Մեծ հայրենականի տարիներին Ղրիմի թաթարների արտաքսմանը:
Լրագրողները նշել են, որ Ջամալային երգը գրել դրդել էր 2014 թվականին Ղրիմում կատարվածը:
«Այո, իմ երգը վերաբերվում է նաև 2014 թվականի իրադարձույուններին: Եթե ես հաղթեմ, դա կնշանակի, որ ժամանակակից եվրոպացիներն անտարբեր չեն և պատրաստ են լսել դիմացինի ցավի մասին: Ես չէի կարող բամ բարձրանալ և ինչ-որ «բարի» երգ երգեի, երբ իմ հայրենիքն արդեն երկու տարի է այս վիճակում է: Դուք պատկերանում եք, ես երկու տարի է չեմ կարողանում տուն վերադառնալ և իմ 90-ամյա պապիկին տեսնեմ»:
Աղբյուրը՝ Blognews.am