▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն, շնորհակալություն»․ Փաշինյան

«Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել են սահմանային նախանշված հատվածներն ու ստորագրել այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները»,- Կառավարութան նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ տեղի ունեցածն անվանելով մեծ հաջողություն․ «Մեր ինքնիշխանության ու անկախության, հետագա զարգացման ու ամրապնդման համար դրվել է կարևոր անկյունաքար։ Մեր Հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն էականորեն մեծացնելու է անվտանգության ու կայունության մակարդակը»,- նշել է Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее