Հայաստանյան իրավապահ մարմիններում տեղեկատվություն է ստացվել, որ այսօր՝ մարտի 24-ին, երեկոյան Մոսկվայից ժամանող ինքնաթիռը պայթեցվելու է: Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները: Տեղեկատվության իսկությունը ճշտվում է: Ոստիկանությունը ստուգում է մամուլում հրապարակված տեղեկությունն, ըստ որի՝ Երևան-Մոսկվա չվերթի թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է:
Նշենք, որ ինքնաթիռը Երեւան պետք է ժամանի 20:45-ի սահմաններում: