▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսեք-տեսեք` մենք Յուրմալայում ենք

Յոթերորդ տեղ ,,Նոր ալիքում,,... Սա մեկ անգամ ևս հաստատում է այն մասին, որ թե՛ մենք լուրջ մտորելու առիթ ունենք, թե՛ հերթական անգամ ապացուցվեց, որ այդ մրցույթն ամբողջապես կոռումպացված և սուբյեկտիվ է:

Այն, որ մրցույթի երրորդ օրը Մերի Մնջոյանը կատարեց շատ վատ երգ՝ ակնհայտ է:

Ինչպես Էմմին Եվրատեսիլում, այնպես էլ երիտասարդ Մերի Մնջոյանը դարձան կազմակերպիչների ,,որսը,, և կուլ գնացին պարտադրանքների... Պրոֆեսիոնալ առումով, Մերիի կատարած երգը բացարձակ խոտան էր, որը երգչուհուն պարտադրեց կրկնել այն ամենը, ինչն արդեն ցուցադրել էր... Նման դեպքերում, եթե կազմակերպիչները պրոֆեսիոնալ մարդիկ են, ոչ թե առաջնորդվում են սեփական ամբիցիաներով ու խմբակային շահերով, այլ հայտարարում են մրցույթ, կամ պատվիրում են մի քանի երգահանի, ապա ընտրություն կատարում... Մյուս կարևոր խնդիրը, ինչքա՞ն կարող ենք մենք խոսել ,,թղթե շերեփի,, մասին, ինչքա՞ն կարող ենք գերի մնալ այդ բարդույթին: Առաջին իսկ օրը, երբ Մելաձեները սկսեցին անբարո և անազնիվ խաղերը, պետք էր անմիջապես պահանջել ժյուրիից պրոֆեսիոնալ և օբյեկտիվ վերաբերմունք:

,,Ուժն է ծնում իրավունք,,՝ Գարեգին Նժդեհն է ասել:

Մեր պատվիրակությունը ոչ թե պետք է զբաղվեր ինքնացուցադրմամբ, թե՝ տեսեք-տեսեք, մենք Յուրմալայում ենք, այլ պիտի իր բռունցքը ցույց տար, ստիպեր հարգալից և պրոֆեսիոնալ վերաբերմունք:

Հարկ եղած դեպքում, որպես բողոքի նշան, կարելի էր լքել մրցույթը և հրապարակավ հայտարարել այդ մասին: Այ, դա ապտակ կլիներ, կպատռվեր այդ մարդկանց դիմակը... Թե չէ վախկոտի նման կուչ գալ և ինքնասիրահարված ման գալ Յուրմալայում՝ կարող է անել ամեն ոք... Ամբողջապես կոռումպացված, ռուսական շոուբիզնեսի կեղտոտ ու այլանդակված բարքերով առաջնորդվող, մի քանի ժամկետանց երգիչ-երգչուհիներով ու մոռացվող կոմպոզիտորներով ձևավորված ժյուրին, բնականաբար, այս մրցույթը շատ վաղուց մեծ առևտրի է վերածել: Գիտենք, ու ռուսական աղբյուրներում երբեմն-երբեմն գրվում է, որ մրցույթը հարստացնում է Կրուտոյին ու նրա թայֆային: Հիշենք, թե ինչու Ռայմոնդ Պաուլսը հրաժարվեց այս մրցույթից...

 

Լևոն Մութաֆյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее