▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Երևանում փտած ծառն ընկել մոփեդի վրա

Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Երևանում փտած ծառը արմատից պոկվել և ընկել մոփեդի և ավտոմեքենայի վրա. մոփեդավարը տեղում մահացել է։

***

Հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել ավտոմեքենայի և մոփեդի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով փտած ու դարն ապրած հաստաբուն ծառը պոկվել և ընկել է այդ պահին ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենայի և մոփեդի վրա, ինչի հետևանքով մոփեդավարը տեղում մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մոփեդավարը օտարերկրացի է։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее