Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր՝ «Հայաստանի աղջիկներ» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որը նվիրված բոլոր հայ աղջիկներին:
Երգի հիմքում Հովհաննես Շիրազի համանուն բանաստեղծությունն է, ըստ երգչուհու՝ այս ընտրությունը պայմանավորված է եղել նրանով, որ դա իր սիրելի ստեղծագործություններից մեկն է:
Իվետա Մուկուչյանը տեսահոլովակում անդրադարձել է նաև իր սիրելի նկարիչներից մեկին՝ Մինաս Ավետիսյանին, որի կտավն էլ օգտագործել են տեսահոլովակի համար նախատեսված հագուստներից որոշների վրա:
Երգչուհուն հաջողվել է նաև «Հայաստանի աղջիկներ»-ը նկարահանել արգելված վայրերից մեկում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում:
Նշենք, որ երաժշտության հեղինակն Իվետա Մուկուչյանն է, իսկ տեսահոլավակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: