Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր՝ նոյեմբերի 28-ին լրագրողներին հայտարարել է՝ Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն: Դու որ հանրապետության նախագահի մեծ պաշտոնը զբաղեցնում ես, բացի ուրիշ երկրների նախագահներին շնորհավորելուց կամ ցավակցելուց, Անգլիայի թագուհու դագաղի մոտ լուսանկարվելուց, Էստոնիայի նախագահի համար դաշնամուր նվագելուց, Պուտինի մոտ ամբախ-զամբախ խոսելուց, Հայաստանին ի՞նչ օգուտ ես տալիս, այ պարապ վախտի թանկ խաղալիք»:
Թարմացված․ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեր-Պետրոսյանին ուրացած անհաջող կադրը։ Ու սա զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։ Այ քաղաքական զրո, եթե 1991-ին Հայաստանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, ինչո՞ւ էր 1996-ին Լիսաբոնում Տեր-Պետրոսյանը վետո կիրառում։ Հիշեցնենք՝ ՀՀ նախագահն այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991թ.: |
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում Արցախն այս 30 տարիների ընթացքում, Վահագն Խաչատուրյանն արձագանքել է՝ «թող վերցներ»: Դիտեք նաև՝ |