Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ երաժիշտ Քանյե Ուեսթը, ով պատրաստվում է որպես անհատ թեկնածու առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով:
Forbes ամսագրին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ դեռևս փետրվարին վարակվել է COVID-19-ով:
«Տենդ, դողէրոցք․․ Պառկած լինելով անկողնում՝ անընդհատ դիտում էի տեսանյութեր այն մասին, թե ինչ պետք է անեմ, որպեսզի ապաքինվեմ», -պատմել է Ուեսթը։