▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե վերջին 5 տարում որքան մահեր տեսա, միայն Տիրոջն է հայտնի. Անի Քոչար

 

Գերմանիայում բնակություն հաստատած, հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք.

«Օրեր առաջ մեկն ինձ ակնարկեց, թե Գերմանիայում բուժվելը հեշտ է: Երանի թե այդպես լիներ և որևէ մեկն անժամանակ, անգամ Գերմանիայում չմահանար: Ավաղ այդպես չէ: Թե վերջին 5 տարում որքան մահեր տեսա նույն այդ առաջատար համարվող Գերմանիայում, միայն Տիրոջն է հայտնի: Հայաստանում նույնպես կան շատ լավ բժիշկներ և ի վերջո, բժիշկները հրաշագործ չեն: Տիրոջ կամքն է ամենը: Յուրաքանչյուրս ապրում ենք այնքան, որքան մեզ տրված է, անկախ այն հանգամանքից, թե որտեղ ենք գտնվում: Այնտեղ, որտեղ բժշկությունն անզոր է, Տերն է գործում, լինի Հայաստանում, թե Գերմանիայում:

Հ.Գ. Առաջիկա ուղիղ եթերիս առավել մանրամասն կխոսեմ Գերմանիայում և առհասարակ, Եվրոպայում բուժման առանձնահատկությունների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես սնվել կանխարգելելու համար քաղցկեղը»,- գրել է Անի Քոչարը:

 

Կարդացեք նաև՝ Որդիս հարցրեց՝ արդյո՞ք մահանալու ես. իմ ախտորոշմամբ մի քանի շաբաթ են ապրում. Անի Քոչարի բացառիկ հարցազրույցը

Ես հրաժարվեցի քիմիայի 5-րդ փուլից, քանզի որդուս 7-ամյակը բաց թողնել չէի կարող. Անի Քոչարի հուզիչ գրառումը

Դա ինձ ցավ է պատճառում. Անի Քոչարը` տարեդարձի, անսպասելի հանդիպման, տխրելու պատճառի մասին և ոչ միայն

Հիասթափությունն առավել սարսափելի է… Անի Քոչարը` Հայաստանից մեկնելու ճակատագրական որոշման մասին և ոչ միայն

Ամռան երեք «հիասքանչ» ամիսներ հիվանդանոցում, իմ «չապրած» ամառը... Անի Քոչարի հուզիչ գրառումը

«Ինձ բացակա չդնեք. ասում են՝ լեյկոզը մահավճիռ չէ». Անի Քոչարն արյան քաղցկեղ ունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее