Երբ ԿՎՆ-շիկ Ռուբիկին նշանակեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, մոտս մտայնություն առաջացավ, որ անմակարդակ «Մեր բակերի», «Դյադյա Վալյա»-ների ու ռաբիզ «Երևան-Մոսկվա տրանզիտ»-ների ոչ պակաս ռաբիզ ու քաղքենի այս պրոդյուսերը հարամելու է առանց այն էլ բռնաբարված Հ1-ի աշխատանքը:
Իհարկե, Հ1-ի աշխատանքին ու գործելաոճին ծանոթ ցանկացած մեկը կփաստեր, որ այստեղ նախկինների ավերածություններից հետո փչացնելու էլ բան չկա, բայց արի ու տես՝ իր մեջ չափազանց փոփոլացած այս նախկին երիտասարդը հարամելու նոր գործընթացը հաջողացրել է սկսել փայլուն ձևով;
Կորժիկասեր պելիտեխնիկցու էությամբ ու սուտի գլամուռ ռուսերենով ու մազերով Ռուբիկի առաջին հրովարտակը հենց Հ1-ի հիմնական կադրերի դեմ է: Նա պարզապես գլխատում է առանց այն էլ կոպեկներով աշխատող մտավորականներին ու փոխարենը աշխատանքի բերում եսիմ ում: Ու կարևոր չէ՝ աշխատանքից ազատվող կադրերը լավն են, վատն են, խելացի են, տգեղ են, թե տաղանդավոր… Նրանց բոլորին մի բան է միավորում, այդ գյավուր սրիկաները խոսում են հայերեն: Նրանք խոսում են այդ տարօրինակ ու գյուղական լեզվով, որը բարձրաճաշակ ջազին սովորած միմոս Ռուբիկի ականջը կտրականապես մերժում է: Ասում են՝ Ռուբիկի բերած ռուսալեզ նոր կադրերը դեռ Հ1-ում մնացած հայախոսների հետ ստրուկի պես են վարվում: Նույնիսկ պատմություն կա, թե ինչպես են արգելել երիտասարդ լրագրողուհիներին իրենց հետ վերելակով բարձրանալ՝ պատճառաբանելով, որ վրաներից վատ օծանելիքի հոտ է գալիս:
Ինչպե՞ս պետք է «բալանի» ու «սեկտեմբեր» ասող ու ռուսաստանյան մի քանի շոուներում կատարյալ ֆիասկո ապրած Ռուբիկը Հայաստանի առաջին հեռուստաալիքը ղեկավարի: Ինչո՞ւ պետք է ղեկավարի: Ինչո՞ւ պետք է այնտեղ հասնեն ռուսական մտածողությամբ այս նորելուկ շայկայի ներկայացուցիչները: Մի՞թե սա ռուսների՝ Հայաստանը իրենցով անելու նոր ծրագիր է: Գլխավոր հեռուստաալիքը վստահել նրան, ով պարզապես պաշտում է ամեն ռուսականը ու մերժում հայկականը:
Արդյո՞ք միայն փողն է այստեղ կարևոր: Արդյո՞ք տարիներ շարունակ փող չբերող Հ1-ի նման ռեֆորմացիաների միջոցով պետք է կոմերցիոն դառնալու: Արդյո՞ք դուք սա էիք ուզում: Արդյո՞ք ամեն հայկականը ոչնչացնելը արժե մի քանի տասնյակ կամ հարյուր հազար դոլարի, որ Ջազը պետք է բերի:
Սրա նմաններին նորմալ երկրներում դատում են: Դատում են թրաֆիքինգի համար:
Ասում են՝ աշխատանքից ամուր կառչած ու լավ կապերով հայախոսների համար Ռուբիկը հատուկ պայմաններ է մտցրել: Որպեսզի գործից չազատի, ստիպում է լրացուցիչ ևս մի քանի գործ անել կամ ևս մի քանի ծրագրերի պրոդյուսերություն անել… ու դա անել բացարձակապես անվճար:
Լավ է՝ Հ1-ը դարձյալ աշխարհի ամենաձանձրալի սերիալներով ու հաղորդումներով ճահճացած ու գավառամիտ ալիք մնա, քան դառնա նմանների ձեռքի խաղալիքը:
Հետո փոշմանելու եք, ուշ է լինելու: Ռուսի սապոգը Ռուբիկի տեսքով արդեն բոլորիս տուն է մտել:
Հեղինակ` Սերգեյ Մարգարյան
Ֆեյսբուք
Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել Հ1 -ի տեսակետը` թեմայի վերաբերյալ: