▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսի այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ գոնե մեկ սելֆի ունի Մեյդանում

Սա Մեյդանն է` հին Թբիլիսիի կենտրոնը: Թբիլիսիի այդ լեռնային հատվածում ծծմբային բաղնիքների, կախված պատշգամբների և նեղ փողոցների բացառիկ տեսարաններ են: Նախկինում Մեյդանն առևտրի կենտրոն էր, որտեղ միմյանց հանդիպում էին տարբեր ծագման, Արևմուտքի և Արևելքի ներկայացուցիչներ: Թբիլիսին կարծես վերադարձնում է այդ կոլորիտը:

«Թբիլիսի եկող յուրաքանչյուր զբոսաշրջիկ գոնե մեկ սելֆի ունի Մեյդանում», - ասում է հուշանվերների խանութի տեր Թամազը:

Հուլիսին Վրաստան է այցելել 764 022 զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավել է  3.5 տոկոսով, այսինքն այս հուլիսին 26 124 զբոսաշրջիկ ավել է այցելել երկիր, քան նախորդ տարվա հուլիսին: Նման տեղեկատվություն տարածել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային կենտրոնը:

Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան ու Ուկրաինա. հենց այս երկրների քաղաքացիներն են առավել հաճախ այցելում Վրաստան:

Նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է զբոսաշրջիկների թիվը Իրանից, Սիրիայից, Հնդկաստանից և Սաուդյան Արաբիայից:

Եվրամիության երկրներից Վրաստան ավելի հաճախ այցելում են Գերմանիայի, Լիտվայի, Հունաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիները:

2016թ-ի ընդամենը 7 ամսվա ընթացքում Վրաստանն ընդունել է 3400335 միջազգային ճանապարհորդների, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 10.6 տոկոսով: Նրացից 1401914-ը զբոսաշրջիկներ են եղել, ինչը նախորդ տարվանից 17.5 տոկոսով ավել է:

JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее