А1plus.am-ի և Aravot.am-ի տեսանյութերը պատմում են Կոմիտաս 5 և հարակից շենքերի բնակիչների այսօրվա ակցիայի մասին. նրանք կրկին փողոց էին դուրս եկել և բողոքում էին բարձրահարկ շենքի կառուցման դեմ: Այսօր բնակիչների հետ բանակցելու էր եկել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ով բնակիչների հետ ընդհանուր հայտարարի չի եկել, իսկ հանդիպման վերջում ամոթանք է տվել բնակիչներին: