Աղջիկը կին է դառնում
Լուրերի ահից,
Տղու լեղին է պատռում
Վախից...
«Մարզպետը քուն է մտել
Շաբաթ օրվանից...
Սերժն ուզում է ազատվել
ԱԽՔ-ից...»
«Պատուհանից ներս մտավ
Տղան՝ ծարավ սեքսի,
Կույսը նրան չտրվավ,
Իսկի չասեց «մերսի»»:
«Տանտիրուհի մի լավ կին
Վերցրեց Ա-Կա-Էսը...
Գյուղապետի տատիկին
Տարավ ՊեՊեԷսը...»
...Թերթոնը նյութ է սարքում՝
Սպասումով լայքի։
Նյութին բյուր հիթ հավաքում,
Ոնց ճանճեր՝ ք․․․ին:
Օմնիա Վանիտասի գրառումը
Ֆեյսբուք