▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում տղամարդը բռնաբարել է 62-ամյա կնոջը

Տավուշի մարզի՝ 62-ամյա բնակչուհուն իր իսկ տանը բռնաբարելու համար Արամը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Ըստ մեղադրանքի` Արամը 2016թ ապրիլի 15-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի՝ 1954թ. ծնված բնակչուհու կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջինիս առանձնատուն և նույն առանձնատան ննջասենյակում մի քանի անգամ ապտակել է նրան ու վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:

Արամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նյութի աղբյուրը` Փաստինֆո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее