▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը․ Մայիսի 6

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը․ Մայիսի 6

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Երթի մասին այլ տեսանյութերին և նորություններին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

***

***

***

***

***

***

***

***

Սևանից Սոլակ գյուղ քայլերթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, Բագրատ Սրբազանը որոշ դրվագներ ներկայացրեց իր կենսագրությունից. «Ես 12 տարի ապրել եմ Սփյուռքի խնամքի ներքո՝ 2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի՝ Կանադայում: Շատ շնորհակալ եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին»,- ասաց նա: Անդրադառնալով իր անվան շուրջ կեղծ լուրերին՝ կատակեց. «Պարզվում է՝ վերը նշված տարիներին էլ եմ եղել ռուսական ագենտ, Կրեմլից ֆինանսավորումից բացի մեկ-մեկ էլ արքայական պալատն է ֆինանսավորել, որովհետև շքանշան էլ են տվել»:

***

Սևանից մեկնարկող երթից առաջ, պատասխանելով լրագրողի հարցին՝ իշխանական քարոզչամեքենան ու Ադրբեջանն անհանգիստ են, ասում են՝ պատերազմի համար դուռ է բացում եկեղեցին՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, հոգևորականն ասել է. «Պատերազմի հրձիգն իրենք են: Եթե որևէ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունն այսօրվա իշխանությունների վրա է: Իրենք պարտավոր են պաշտպանել երկրի անվտանգությունը: Երկրի ներսում՝ ինչ տեղի կունենա, ո՛չ արտաքին ուժերի, ո՛չ թշնամիների, ո՛չ էլ որևէ մեկի խնդիրն է»:

«Այս շարժումը, երթը, անձի կամ անձերի մասին չէ»,- Սևանում, երթից առաջ, ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Ես որևէ կերպ չեմ ուզի, որ սա դառնա կուռքերի շարժում, սա կուռքերի շարժում չէ, սա մարդկանց սրտերում արձանագրված տառապանքներից, նվաստացումներից ազատվելու, վերականգնվելու ու ինքնամաքրվելու շարժում է»,- հավելեց նա:

Քայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Սոլակ գյուղ:

***

«Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել

Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը քիչ անց կմեկնարկի Սևանի թերակզու հատվածից:

Այսօր Աբովյանից նրանց կմիանան նաև «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее