Արդեն տեղեկացրել; ենք, որ օրեր առաջ Թաթուլը և Սուպեր Սաքոն ներկայացրել էին իրենց «Na Na Na» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Սակայն այսօր արդեն տեսահոլովակը հեռացվել է Youtube-ից ադրբեջանցի Տունար Յուսուֆովի բողոքի հիման վրա: Վերջինիս վրդովվեցրել է այն հանգամանքը, որ հայ երգիչները ոտնահարել են երգի հեղինակային իրավունքը, քանի որ այդ երգը ադրբեջանական ծագում ունի:
Հավելենք, որ սա այն եզակի դեպքն է, երբ հայ օգտատերերը որոշակի առումով համաձայն են ադրբեջանցիների հետ, քանի որ տեսահոլովակի պրեմիերայից անմիջապես հետո համացանցում բողոքի ալիք բարձրացավ: Համացանցային օտատերեից շատերն էին նշում, որ այս երգը զուտ ադրբեջանա-թուրքական կլկլոց է և ոչ ավելի: