Անցած գիշեր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի Յաշնաբադի շրջանում սպանվել էր հայկական ծագում ունեցող դիզայներ և պարուսույց Նարիման Գրիգորյանը։
Իրավապահները առաջիկայում մտադիր են հրապարակել դեպքի մանրամասները։ Դիզայների մահվան պատճառները կպարզվեն փորձաքննությունից հետո։
Նարիման Գրիգորյանը ոչ միայն պարուսույց ու դիզայներ էր, այլև մոդելավորող։ Նա արժանացել է «Տարվա առաջխաղացում» (2015) և «Երեկոյան զգեստների լավագույն դիզայներ» (2017) կոչումներին։ Գրիգորյանը նաև Nariman Grigoryan ապրանքանիշի հիմնադիրն էր և Ուզբեկստանի միակ անդամը միջազգային մրցույթների ժյուրիի կազմում։