Ի պատասխան այսօրվա շահարկումների, ներկայացնում եմ Մարիետա Պետրոսյանի արձագանքը.
«Տարոն Մարգարյանին մանկուց եմ ճանաչում։ Պատիվ եմ ունեցել շփվել և աշխատել դեռևս երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ։
Մարգարյանների ընտանիքի բարեկամներից եմ, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ ճանաչում եմ շատ վաղուց։
Այսօր Տարոն Մարգարյանի 35–րդ տարեդարձն է, և ես իմ սրտի խոսքն եմ արտահայտել իր տարեդարձի կապակցությամբ։ Իմ շնորհավորանքը իմ վերաբերմունքի արտահայտումն է իմ սիրելի Տարոն Մարգարյանի անձի հանդեպ, ով շատ լավ անձնավորություն է, մեծ հարգանք է վայելում, սիրելի է շատ–շատերի կողմից։
Առիթից օգտվելով կրկին շնորհավորում եմ և ասում՝ տարեդարձդ շնորհավոր, իմ սիրելի Տարոն ջան։» Մարիետա Պետրոսյան
Հ.Գ. Ցավում եմ, որ որոշ մարդկանց մոտ անկեղծության և ջերմության պակաս կա։ Սա էլ արդեն իմ կողմից։»:
Գրառումը` Մարիա Բարաղամյանի էջից