«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհուրդը, որը ստեղծվել է 2008 թվականին, միայն տարածքի վարձակալության համար նախագահական նստավայրից յուրաքանչյուր տարի ստանում է 31 միլիոն 165 հազար դրամ կամ 65 հազար դոլար։
Խորհուրդը գտնվում է Հանրապետության հրապարակի շրջակայքում՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցի 6-րդ հարկում և զբաղեցնում է 236 քմ տարածք գրավող երեք սենյակներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։