Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Թանկագին իմ սատանի ճուտ
Բոլորն աշխատանքից գնացել են,և լուռ գրում եմ քեզ. ճիշտ է, տկտկում է գրամեքենաս, բայց և այնպես մի փոքր,որպես ձայն...
Այսօր մեր մոսկովյան բոլոր ցրտերի ցուրտն է:Սառչում է ամեն ինչ և՛ մուշտակի դրսինը, և՛ ներսինը. մուշտակն իմ էլի նույնն է...ոտնաման-բեռնատարներս՝ նույնպես:Արդյոք քեզ ե՞րբ կտեսնեմ:Ձմեռ և ամառ,գարուն և աշուն...իսկ որտե՞ղ է տարվա հինգերորդ եղանակը:Շատ կարևորը,մեր եղանակը...
Ես միշտ սիրում եմ քեզ, իսկ վերջերս քիչ մնաց՝ խելքս թռցնեի...Դա երբ դու ինձ հետ խոսում էիր ստուդիայից, քո՝ բոլորին անհասկանալի լեզվով. այն հազարավոր առավոտներից մեկն էր, երբ ես միացնում եմ ռադիոն,և, այնուամենայնիվ, լինում են հեքիաթներ...
Իսկ ես լսում ու լսում էի: Հետո իմ աշխատակիցներն ասացին՝ բանաստեղծությունից չեն լալիս...Ո՞վ գիտի՝ ինչից են լալիս:Լաց են լինում արցունքներից,ահա այն,ահա ձայնը,իսկ ռադիո՞ն գրկել,ի՞նչ է...
Քո ևս մի Նոր տարին շնորհավոր
իմ առաջին ու վերջին:
Քո՝ Ս.Սուլամիթա
Ֆրիդբերգ
Հ.Գ.
Գիտեն էլի, սովորում են կամ էլ չգիտեմ ոնց, բայց գիտեն խենթացնելու արվեստը... էնպես անել, որ մարդ իրենց կողքից չուզենա գնալ...
Խելացի կանայք ու աղջիկներն էսպես են վարվում, այլ ոչ թե ամեն ինչ անում՝ դիսկոմֆորտի մթնոլորտ ստեղծելու համար...