«Թալիշի Արծիվ». երգ՝ նվիրված փոխգնդապետ Արտակ Աղեկյանի հիշատակին: Երգի հեղինակն է Արման Կարապետյանը, ով հանդես է գալիս Արմանի բեմական անունով:
Հիշեցնենք, որ 2015թ. փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինծառայող,փոխգնդապետ Արտակ Աղեկյանը զոհվել է՝ փորձելով փրկել 20-ամյա Հայկ Բարոյանի կյանքը, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել, փոխարենը Արտակը փրկել է երեք հոգու կյանք: