Թալանել են Համազգային թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը: Դերասանը ասել է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում: Գողացել են դերասանի երկու ատրճանակները, տարել են նաեւ iPad եւ notebook տեսակի տեխնիկա:
«Բնակարանս հայտնաբերեցի շատ թափթփված վիճակում, ըստ երեւույթին ոսկեղեն եւ գումար են ման եկել, բայց չեն գտել: Բնակարանս 8-րդ հարկում է, հարմարեցված բանալիով են կողպեքը բացել»,-ասաց Ստեփան Ղամբարյանը:
armtimes.com-ն է գրում և նշում, որ դերասանը հայտնեց, որ միանգամից դիմել է ոստիկանություն, այսօր առավոտյան էլ գնացել եւ մանրամասնորեն ներկայացրել է տեսածը, սակայն հույս չունի, թե կկարողանան գողոնը հետ վերադարձնել:
Դերասան Ստեփան Ղամբարյանն այսօր պետք է մասնակցեր Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին: Համազգայինի տնօրենն արդեն ընտրվել է:
Սույն պաշտոնն այսուհետեւ կզբաղեցնի թատրոնի դերասան, տնօրենի ԺՊ Արման Նավասարդյանը:
Կարդացեք նաև՝ Ստեփան Ղամբարյանի անկեղծ խոստովանությունն իր կյանքի դժվարությունների մասին և ոչ միայն