▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հռչակվել է ազգի առաջնորդ

Տաջիկստանի խորհրդարանը հաստատել է «Խաղաղության և միասնության հիմնադրի ու ազգի առաջնորդի մասին» օրենքը, որը պաշտոնապես երկրի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին հռչակում է տաջիկների ցմահ առաջնորդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պատգամավորները վստահեցնում են, որ Ռահմոնը միանգամայն արժանի կերպով է հռչակվել ազգի առաջնորդ՝ «փրկչի պատմական առաքելության իրականացման և ժողովրդի առաջ մեծ արժանիքներ գործելու համար»:  Իսկ ընդդիմադիրները ենթադրում են, որ նոր օրենքը ընդամենը հերթական քայլն է երկրի նախագահին ցմահ նախագահ հայտարարելու ուղղությամբ:

63-ամյա Ռահմոնը 1992 թվականից Տաջիկստանի նախագահն է:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее