▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում հայրը խաղալիքը կոտրելու համար ցաքատի կոթով դաժան ծեծի է ենթարկել 6 տարեկան աղջկան

1in.am-ը գրում է.

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է Սամսոն Խ.-ի գործը:

Նախագահող դատավոր Անդրանիկ Մնացականյանի որոշմամբ այդ քրեական գործով վարույթը կասեցված է, քանի որ դատավորը դիմել է Սահմանադրական դատարան՝ քրեական գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 26-ի առավոտյան՝ ժամը 8-ին, Սյունիքի մարզի բնակիչ Սամսոն Խ.-ն նկատել է, որ իր 6 տարեկան դուստրը կոտրել է նախորդ օրը նվեր ստացած խաղալիքը: Սամսոնը զայրացել, ծեծել է վեց տարեկան աղջնակին՝ ձեռքին եղած ցաքատի կոթով ու ձեռքով հարվածներ է հասցրել երեխային, ապա երկու անգամ երեխային բարձրացրել ու գետնին է գցել: Երեխայի գոտկային շրջանում արյունազեղումներ են առաջացել:

Սամսոնի կինը, տեսնելով, որ ամուսինը ծեծում է երեխային, դիտողություն է արել ամուսնուն, փորձել է միջամտել: Բայց Սամսոնը հարվածներ է հասցրել նաև կնոջ գլխին ու պարանոցին, քաշել է մազերից և պատճառել է ֆիզիկական ցավ:

Սամսոն Խ.-ին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Սամսոն Խ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել է, թե հաշտվել է տուժողների՝ կնոջ ու վեցամյա երեխայի հետ: Նա դատարանում հայտնել է, թե ցանկանում է, որ իր նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվի, քրեական հետապնդումը դադարեցվի:

Նախագահող դատավորը հակասություն է ի հայտ բերել քրեական գործով կիրառման ենթակա իրավական ակտի ու ՀՀ Սահմանադրության միջև:

ՀՀ Սահմանադրության 37 հոդվածի համաձայն՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում նրան վերաբերող հարցերում: Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

ՀՀ քրեական օրենսգրքի 59 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անչափահաս կան անգործունակ տուժողի իրավունքները նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:

Տվյալ գործով վեցամյա երեխայի օրինական ներկայացուցիչը նրա մայրն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее