Սյունիքի մարզում հաստատված արցախցիների աջակցությանը ԶՊՄԿ-ն հատկացրել է 164 մլն դրամ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն Արցախից տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած հայրենակիցներին հերթական աջակցությունն է տրամադրել։
Մարզային և համայնքային կառույցների հետ համագործակցելով՝ ԶՊՄԿ-ն գույքագրել և ըստ իրենց կարիքների հասցեական աջակցություն է տրամադրել բոլոր գրանցված արցախցիներին։
Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հաստատված արցախցիների աջակցության ծրագրի համար Ընկերությունն անցած տարի հատկացրել է 164 միլիոն դրամ։