▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանավանի այգում «դաչա» կառուցողը Գևորգ Կոստանյանի աներորդին է

Ստեփանավանի այգում «դաչա» կառուցողը Գեւորգ Կոստանյանի աներորդին է (լուսանկարներ)

Armtimes.com-ը գրում է.

Ստեփանավանի «Ալեա» կոչվող այգու տարածքում ընթացող շինարարությանը armtimes.com-ը անդրադարձել էր հունիսի 1-ին: Քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ ծառերի արանքում շինարարություն իրականացնողը Աշոտ Բոչոլյան անունով մի քաղաքացի է, ով քաղաքապետի եւ ավագանու որոշմամբ ամառանոց կառուցելու շինթույլտվություն ունի:

Ստեփանավանցիներից մեկն էլ մեզ հայտնել էր, որ ըստ քաղաքում տարածված տեղեկությունների՝ «Ստեփանավանի քաղաքապետը խնդիրներ ա ունեցել օրենքի հետ կապված, դատախազը միջնորդել ա, վերջինիս լավության տակից դուրս գալու համար էլ քաղաքապետը որոշել ա այգին վարի տալ»:

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ Աշոտ Բոչոլյանը ոչ ավել ոչ պակաս ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կնոջ եղբայրն է՝ աներորդին: Նա աշխատում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ում, ինչպես նաեւ Բրյուսովի ինստիտուտում՝ որպես մատակարար: Բոչոլյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ ինքը տարածքի համար առանձնահատուկ ոչինչ չի արել, դիմել է եւ ստացել: Բոչոլյանն ասում էր նաեւ, որ տարածքը ընտրել է ծառերի պատճառով: Ներկայացնենք մեր զրույցը.

- Պարոն Բոչոլյան, եթե չեմ սխալվում՝ դուք եք Ստեփանավանի «Ալեյա» կոչվող այգում շինարարություն անում:

- Այո:

- Կասե՞ք ինչ եք կառուցում:

- Ամառանոց, տուն:

- Դուք Գեւորգ Կոստանյանի կնոջ եղբա՞յրն եք:

- Այո:

- Դա դեր խաղացե՞լ է շինթույլտվություն ստանալու հարցում: Ստեփանավանցիները պնդում են, որ դատախազին դա ինչ-որ լավության դիմաց է տրամադրվել: Մարդիկ դժգոհում են, որ այգու տարածքում շինարարություն է ընթանում:

- Ես առանձնահատուկ ոչինչ չեմ արել, որ ինձ տան էդ տարածքը: Ես գնացել եմ, ինձ տրամադրել են տարածքը, հողամասը գնել եմ, շինթույլտվությունը ստացել եմ ու շինարարություն եմ սկսել: Բայց էլի տներ կան կառուցված այդ տարածքում: Մենք բացարձակ ոչ ծառ ենք վնասել, ոչ մի բան: Ծառերի հետ կապված այնտեղ շատ խիստ հսկողություն է սահմանված: Մենք տարածքը պարսպապատել ենք, բնականաբար դա տուն է, պետք է պարսպապատ լինի եւ այդտեղ առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում:

- Ապրելո՞ւ եք այդտեղ:

- Այո, ինձ համար ամառանոց եմ կառուցում:

- Որպես ՀՀ քաղաքացի ճի՞շտ եք համարում հանրային այգու տարածքում ամառանոց կառուցելը:

- Եթե ծառերին չենք վնասում, ոչ մեկի անցուդարձը չի սահմանափակվում, ոչ մեկին նեղություն չենք տալիս...

-Հիմա չեք վնասում: Հետո, երբ սկսեք ապրել այդտեղ, ինչպե՞ս կարող եք չվնասել:

Այգու տարածքում ընթացող շինարարության հետ կապված մենք դիմել էինք նաեւ Քաղաքաշինության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք դա համարում են քաղաքաշինական նորմերին համապատասխան: Քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը մեզ փոխանցել է շատ ուշագրավ տեղեկություն.

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее