▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 105-ամյա Վարսեն Օրանչակչիելը

Ստամբուլում, 105 տարեկան հասակում, մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներից`թուրքական այդ  քաղաքի վերջին բնակիչը՝ Վարսեն Օրանչակչիելը:

Վարսեն Օրանչակչիելն իր ճակատագրով ու կյանքով, որը ներկայացված է  «Վերջին Արաբկիրցին» գրքում,  հազարավոր հիշողություններ է փրկել լռության շղարշից.   նրա պատմությունը թանկ էր որ միայն իր ընտանիքի , այլև հայ ժողովրդի համար: 

Ամիսներ առաջ՝ Asekose.am-ի «Կտոր M Հայաստան» հաղորդման նկարահանումների ժամանակ, փոքրամարմին կինը, երբ հարց էր լսում մանկության մասին, հուզվում էր,  հուշերի գիրկն ընկնում, տխրում ու մի փոքր էլ շփոթվում. նրա աչքերում իր մանկության՝  Արաբկիրի գեղեցիկ բնությունն էր, հուշերում՝ մանկական խաղերն ու երգերը, որոնցով նաև իր զավակներին է դաստիարակել:

Վարսեն մայրիկը հավատում էր, որ մի օր ինքն ու իր ազգակիցները վերադառնալու են Արաբկիր: 

Asekose.am-ը ցավակցում է Վարսեն Օրանչակչիելի հարազատներին ու առաջարկում վերհիշել նրա մասին պատմող  «Վերջին Արաբկիրցին» ակնարկ-հաղորդումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее