▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստալինը մարդկանց բնավորությունն ուսումնասիրում էր ըստ կղանքի

Հայտնի պատմական դեմքերի տարօրինակ սովորությունները

Բոլորն ունեն տարօրինակ սովորություններ, այդ թվում նաև՝ պատմական դեմքերը: Իոսիֆ Ստալինը մարդկանց կղանքն էր ստուգում… հասկանալու համար նրանց գործողությունները: Բեթհովենը ստեղծագործելուց առաջ սառը ջուր էր լցնում վրան: Չարլզ Դիքենսը քնելիս, ինչպես նաև գիրք գրելիս միշտ դեմքով դեպի հյուսիսն էր դառնում կամ նստում: Ուիլյամ Հարվին մեդիտացիայի համար քարանձավներ էր փորում, իսկ Վիլհելմ Նվաճողը քաշ գցելու համար ալկոհոլային դիետա էր պահում:

 

1.     Իոսիֆ Ստալին

 

Photo: Tass

 

ԽՍՀՄ նախկին ղեկավար Իոսիֆ Ստալինը հավատացած էր, որ մարդու բնավորությունը կարելի է որոշել ըստ նրա կղանքի: Նա այնքան էր դրան հավատում, որ հատուկ ծառայությունների մի ամբողջ դեպարտամենտի ստիպում էր կղանք ուսումնասիրել: Իսկ այդ պլանի գլխավոր նպատակը համաշխարհային առաջնորդներն էին, այդ թվում նաև՝ Մաո Ցզե-Դունը:

Ցզե-Դունի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ Ստալինի հրամանով նրա կացարանի կոյուղին միացրած է եղել հատուկ տարաների, որտեղից կղանքը լաբորատորիա էր տարվում անալիզի:

Այդ լաբորատորիան գործել է Ստալինի կառավարման գրեթե ողջ ժամանակահատվածում և փակվել է, երբ իշխանության է եկել Նիկիտա Խրուշչովը:

 

2.     Չարլզ Դիքենս

 

Photo: George Herbert Watkins

 

Չարլզ Դիքենսը կպչուն-սևեռուն (օբսեսիվ-կոմպուլսիվ) խանգարում ուներ (հոգեկան հիվանդություն, որի ժամանակ մարդու մոտ անհրաժեշտություն է առաջանում մի քանի անգամ ստուգել առարկաները) և որոշակի էքսցենտրիկ տարօրինակություններով էր բնութագրվում:

Նա միշտ իր գլուխն էր հայելու մեջ ուսումնասիրում և սանրվում էր օրական 100 անգամ: Սենյակի կահույքն էր տեղափոխում: Նա գրում էր միայն այն ժամանակ, երբ դեմքով դեպի հյուսիսն էր շրջված, նա հավատացած էր, որ այդ դիրքում լավ է գրում: Նույնիսկ կողմնացույց էր հետը ման տալիս աշխարհի կողմերը որոշելու համար:

Դիքենսը նույնիսկ քնում էր՝ հավատարիմ մնալով իր «հյուսիսային կանոնին» և հստակ մահճակալի կենտրոնում: Նա նաև լուսնոտություն ուներ և հաճախ էր գիշերը Լոնդոնի փողոցներում հայտնվում: Քնած ժամանակ զբոսանքներն, ի դեպ, նրա առավելությունն էին այդ ժամանակների այլ գրողների հանդեպ, քանի որ մի քանի նովելների աղբյուր են դարձել:

 

3.     Մարսել Պրուստ

 

Photo: Otto Wegener

 

Ֆրանսիացի գրող Մարսել Պրուստը այնպիսի թույլ առողջություն ուներ, որ դադարեց տնից դուրս գալ, իսկ հետագայում՝ անգամ անկողնուց: Նա գրում էր գիշերը, քնում՝ ցերեկը: Մի անգամ նրա քունը փախել է, և նա 3 օր ու գիշեր անդադար գրել է:

Պրուստը հավատում էր, որ ստեղծագործելիս անհրաժեշտ է կտրվել արտաքին աշխարհից: Այդ պատճառով էլ նա փակում էր պատուհանն այնպես, որ սենյակ չներթափանցի ոչ արև, ոչ փողոցի աղմուկը: Պրուստի մեկուսացումը հասարակությունից ու աշխարհից նաև արտաքին բնույթ էր կրում. նա գունատ դեմք և միշտ սառը ձեռքեր ուներ:

 

4.     Լյուդվիգ վան Բեթհովեն

 

Photo: Joseph Karl Stieler

 

Մեծ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը ծնվել է հարբեցողի ընտանիքում, ով գլուխ էր գովում, որ իր որդին ավելի տաղանդավոր է, քան մեկ այլ մեծ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտը մանուկ հասակում: Բեթհովենը տանել չէր կարողանում երաժշտությունը, սակայն հայրն, ով ցանկանում էր գումար աշխատել նրա տաղանդի միջոցով, հաճախ էր նրան արթնացնում և ստիպում դաշնամուր նվագել: Ցանկացած սխալի դեպքում դաժանորեն ծեծում էր:

Բեթհովենը մեծացել է երաժշտության հանդեպ երկակի վերաբերմունքով և տարբեր տարօրինակ սովորություններով: Մասնավորապես, հերթական ստեղծագործությունը գրելուց առաջ նա գլխին և մարմնին սառը ջուր էր լցնում և այնքան շատ ջուր էր օգտագործում, որ այն ներքևի հարկի սենյակներ էր ներթափանցում:

 

5.     Ուիլյամ Հարվի

 

Photo: Wellcome Trust

 

Թագավոր Չարլզ Առաջինի անձնական բժիշկ Ուիլյամ Հարվին այնքան էր հավատում մեդիտացիային, որ հատուկ վայրեր էր փնտրում դրա համար: Նա մեդիտացիա էր անում բացարձակ մթության մեջ և հավատացած էր, որ դա բարերար ազդեցություն է ունենում իր վերլուծական մտածողության վրա:

Իր լոնդոնյան տանը նա մեդիտացիայի համար հատուկ անկյուն էր սարքել: Այդ նպատակով էլ իր հայրենի Օքսֆորդշիրում քարանձավ էր փորել: Նա մեկ ժամով առանձնանում էր աղմուկից, արևի լույսից և մեդիտացիա էր անում:

 

6.    Սթոունվոլ Ջեքսոն

 

Photo: David Bendann

 

Քաղաքացիական պատերազմի տարիներին Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգների գեներալ Սթոունվոլ Ջեքսոնը միշտ տեղաշարժվում էր մեկ ձեռքը վերև պարզած: Նա կարծում էր, որ իր մարմնի մի մասը մյուսից ծանր է, և ձեռքը բարձրացնելով՝ նա կարգավորում էր արյան շրջանառությունը մարմնի մյուս կեսում՝ հավասարակշռելով քաշը: Որոշ աղբյուրներ նշում են, որ Ջեքսոնի ձեռքերի երկարությունը տարբեր էր, և բարձրացրած ձեռքը շրջապատի մարդկանց հնարավորություն չէր տալիս համեմատել դրանք:

Ջեքսոնի հենց բարձրացրած ձեռքն էր վիրավորվել երկու ճակատամարտերում: Արդյունքում նրա ձեռքն անդամահատել էին և թաղել առանձին գերեզմանում:

 

7. Վիլհելմ Նվաճող

 

Photo via Wikimedia

 

Վիլհելմ Նվաճողն՝ Անգլիայի առաջին նորմանդացի թագավորը, գահակալությունից հետո կտրուկ սկսել էր քաշ հավաքել այնպես, որ ձին նրան չէր կարողանում տանել, և Ֆրանսիայի թագավորը հաճախ էր նրա վրա ծիծաղում: Դրա պատճառով Վիլհելմ Նվաճողը խիստ դիետա սկսեց պահել, որի ընթացքում ալկոհոլից զատ այլ բան չէր ընդունում:

Ինչպես անդրադարձավ նման դիետան թագավորի վրա, հայտնի չէ, սակայն հերթական անգամ ձիուց ընկնելուց հետո նա մահացավ նույն տարում, ինչ սկսել էր իր «դիետիկ սննդակարգը»: Ոչ ոք չգիտեր, արդյոք նա հարբած էր, թե այնուամենայնիվ այնքան մեծ էր քաշը, որ հերթական ձին նրան չդիմացավ: Այսպես թե այնպես նրա մարմինն այնքան խոշոր էր, որ չէր տեղավորվել դագաղում:

 

8.     Նիկոլա Տեսլա

 

Photo via Wikimedia

 

Գյուտարար Նիկոլա Տեսլան տանել չէր կարողանում մարգարիտը և հրաժարվում էր ժամանակ անցկացնել այն կանանց հետ, ովքեր նման զարդ էին կրում: Մի անգամ նա իր քարտուղարուհուն տուն ուղարկեց այն պատճառով, որ նա մարգարիտ էր կրում: Նա նաև սևեռված էր 3 թվի վրա և սիրում էր ամեն ինչ անել երեք կամ երեքի վրա բաժանվող թվին համապատասխան:

Նա նախքան շենք մտնելը 3 անգամ պտտվում էր դրա շուրջ, ամեն երեկո 18 սրբիչ էր օգտագործում բաժակներն ու ափսեները մաքրելու համար: Ճակատագրի հեգնանքով նա մահացավ իր 87-ամյակից 3 օր առաջ, հյուրանոցի 33-րդ հարկի 3327 համարում:

 

9.    Հենրի Կավենդիշ

 

Photo: George Wilson

 

18-րդ դարի բրիտանացի քիմիկոս և ֆիզիկոս Հենրի Կավենդիշն այնքան ամաչկոտ էր, որ խուսափում էր մարդկանց հետ կոնտակտից, այդ թվում նաև՝ իր ծառաների հետ: Կավենդիշը ծառաների հետ գրավոր էր շփվում և անձնական օգտագործման ևս մեկ աստիճան էր կառուցել այն բանից հետո, երբ արդեն եղած աստիճանների վրա մի անգամ բախվել էր նրանցից մեկին: Նա այնքան փակ մարդ էր, որ հարևանները նրան աննորմալ էին համարում: Նրանք գիտնականի հետ ծանոթացել են, միայն երբ նա մի կնոջ կյանք է փրկել:

Կավենդիշը շատ հազվադեպ էր լքում տունը և միայն այն ժամանակ, երբ ցանկանում էր մասնակցել բժշկական ասոցիացիայում անցկացվող հանդիպումներին և երբեք հյուր չէր ընդունում՝ բացառությամբ բժշկական ասոցիացիայի մի քանի անդամների: Նա նաև առանց որևէ հստակ պատճառի հյուրերին միայն ոչխարի միս էր հյուրասիրում և այլևս ոչ մի բան: Կավենդիշի ամաչկոտությունն է պատճառ եղել այն բանի, որ նա քաղաքականությամբ չի զբաղվել, ինչի պատճառով էլ զայրացրել է հորն, ով դադարել է նրան օգնել:

 

JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее