Մշակվելու է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ
ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավորությամբ ձևավորվելու է աշխատանքային խումբը, որը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ և դրանից բխող "Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ պետական ծրագիր":
Հարգելիներս, սա հումոր չէ, թեեւ՝ ինչ մեղքս թաքցնեմ, սկզբում ինձ թվաց հումոր է:
Հետաքրքիր է, հայրենասիրության նախանշված հնգամյակում իշխանությունը չի թալանելու?, չի գողանալու ու գռփելու?:
Հետաքրքիր է, հայրենասիրության նշված հնգամյակում ինքը՝ կառավարությունը բյուջեն չի լափելու?, նախարարներն ու մարզպետները հանցանքներ չեն գործելու?, իշխանական երեսփոխանները չեն ստելու ու կեղծելու? ...
Ամեն ինչ անելու են աղքատությունն ու արտագաղթը կանխելու համար?...
Ա՛յ, ոչ ու փուչ իշխանություն, դու երբ? ես հայրենասիրության օրինակ ցույց տվել, որ հիմա էլ որոշել ես դաստիարակել ՀՀ քաղաքացիներին:
Հայրենիքի, պետության ու ժողովրդի դեմ գործող իշխանությունն ու կառավարությունը հայրենասիրության ծրագիր մշակելու իրավունք ունի?...
Ֆեյսբուք