Արձագանքելով Փաշինյանի՝ օրեր առաջ հնչեցրած՝ «ինչո՞ւ ընդդիմադիր հերթական շարժումը ձախողվեց» հայտարարությանը, Բագրատ Սրբազանն ասել է․ «Նախ, ՀՀ-ում հակաիշխանական շարժում չկա, կա շարժում հանուն Հայաստանի ու հանուն իրական, ճշմարիտ Հայաստանի, ոչ թե համացանցային կամ պատրանքային Հայաստանի։ Իրական Հայաստանը լրիվ այլ բան է։ Մարելու հետ կապված, դե երևի իրենք շատ լավ գիտեն, դրա համար էլ խոսում են մարելու մասին»։ ***
***
***
*** «Վաղը Սյունիք եք գնում, կա՞ արդեն պայմանավորվածություն համայնքապետերի հետ»,- լրագրողի հարցին Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Ես կազմակերպչական հարցերով չեմ զբաղվում, իմ խնդիրը՝ գնալու, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, շեն առ շեն, մարդկանց տեսնելու, հանդիպելու։ Գնալու եմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան»։ Նրա խոսքով՝ Սյունիքի հարցը թեժացված է։ *** Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ խոսելով շարժման տրամաբանության մասին՝ Բագրատ Սրբազանը կրկնեց․ «Շարժման հիմքը, էությունը, բովանդակությունը՝ բարձր իմաստով հոգևոր է, տեսակով՝ ազգային, ազատագրական, վերջնահանգրվանի լուծումները՝ քաղաքական, բայց երբեք մեր շարժումը չի կարող լինել քաղաքական»։ Սրբազանի խոսքով՝ հիմնական թիրախը լինելու է չարիքից ազատագրումը․ «Չարիքը լինելու է մեր թիրախը, այն վերացնելն է լինելու մեր թիրախը»։ Դիտեք նաև՝ *** |
|||
Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթի ժամանակ Բագրատ Սրբազանն ասաց, որ վաղն առավոտյան ոչ մեծ խմբով մեկնելու են Սյունիք։ «Մեր նպատակն է՝ ժողովրդին ուղղակիորեն հանդիպելու՝ սիրտ առ սիրտ, հոգի առ հոգի, աչք առ աչք շոշափելի կերպով խոսելու։ Սահմանափակ թվով ենք լինելու, որպեսզի աշխատանքային այցելություն լինի»,- նշեց նա։ *** |
Սրբազանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet