Հայաստանից ռազմաճակատ է մեկնել շուրջ 600 հազար զինվոր, նրանցից 99-ը դարձել է Հայրենական պատերազմի հերոս, 26-ը` Փառքի շքանշանի ասպետ
Sputnik Հայաստան: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունն ու ռադիոն գործարկել է «… Եվ հիշում է հաղթանակած աշխարհը» մուլտիմեդիոն նախագիծը։ Նախագծի շրջանակում Sputnik Արմենիան ակնարկների, հարցազրույցների, լուսանկարների միջոցով կներկայացնի ռազմաճակատի վետերանների պատմությունները` պատերազմի ճամփաների և 1945 թվականի Հաղթանակի օրվա մասին, ռազմական գործողությունների մասնակիցների, ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հարազատների և մտերիմների հուշերը։ Նախագծի ֆոտոշարքում տեղ կգտնեն Երևանի «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի` երկրի ռազմական փառքի մասին վկայող ցուցանմուշների լուսանկարները։
Sputnik Արմենիան ինֆոգրաֆիկայի ձևաչափով ներկայացրել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում հայ ժողովրդի ռազմական ներդրումը։ Հայաստանից ռազմաճակատ է մեկնել շուրջ 600 հազար զինվոր, նրանցից 99-ը դարձել է Հայրենական պատերազմի հերոս, 26-ը` Փառքի շքանշանի ասպետ, մարտերին մասնակցել է ավելի քան 60 հայազգի գեներալ և 4 մարշալ։
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկո. «Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատի գիծը չի անցել Հայաստանի տարածքով, թշնամին ոտք չի դրել հայկական հողի վրա։ Բազմազգ երկրի զինվորների կյանքի գնով թշնամու ճանապարհն ավարտվեց Կովկասյան լեռնաշղթայի մյուս կողմում։ Նրանց և բոլոր հերոսների հիշատակին է նվիրված մեր նախագիծը, որը նպատակ ունի ամրացնել սերունդների կապը»։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: