Համացանցում կրկին տարածվել է ռաբիզ երգիչ Սպիտակցի Հայկոյի և դուդուկահար Կամո Սեյրանյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նրանք երգում ու նվագում են ադրբեջանական երգ և քեֆ են անում ադրբեջանցիների մասնակցությամբ: Տեսանյութի նկարագրությունում նշվում է` հայերն ու ադրբեջանցիները քեֆ են անում Հայաստանում: Համացանցի հայ օգտատերերն իրենց գրառումներում զայրանում են, իսկ ադրբեջանցիների օգտատերերը, մեղմ ասած, զվարճանում են: Ավելորդ ենք համարում այդ գրառումներից մեջբերումներ ներկայացնել` դրանք դուք կարող եք կարդալ տեսանյութի ներքևում:
Ի դեպ, Կամո Սեյրանյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է ստացել: