ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ: Այս մասին տեղեկությունը «Ֆակտոր»-ի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ՔԿ-ի կողմից խուզարկություն է իրականացվում «Ուիգմոր»-ում: *** Lուրեր.com-ն էլ գրում է, որ կայքին հայտնի է դարձել, թե որ հիվանդանոց են ներխուժել ԱԱԾ եւ Քննչական կոմիտեի աշխատակիցները: Այս պահին իրավապահները ներխուժել են Զեյթունում գործող «Ուիգմոր» մանկական նորակառույց հիվանդանոց, որն, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, հենց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ է փոխկապակցված։ Նկատենք, որ նույն ժամին զուգահեռաբար ԱԱԾ-ն ներխուժել է ու մինչ այս պահը խուզարկություն է իրականացնում նաեւ Առողջապահության նախարարությունում։ Կայքին փոխանցված տվյալներով՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկի հետ փոխկապակցված (ըստ հրապարակումների) «Ուիգմոր» ԲԿ մի քանի աշխատակիցների նկատմամբ արդեն իսկ կա առաջադրված մեղադրանք` պետպատվերի փողերի լվացման ենթադրյալ գործով։ Ընդգծենք՝ «Ուիգմոր» մանկական հիվանդանոցը ընդամենը 2 տարվա պատմություն ունի, բայց արդեն հասցրել է մամուլի էջերում հայտնվել սկանդալային պատմություններով, ի դեպ՝ այս նորաստեղծ ԲԿ-ն ՔՆ-ից ստանում է մինչեւ 700 մլն դրամ պետպատվեր եւ սա մասնագիտական շրջանակում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ավելի ուշ կայքը մանրամասներ կհայտնի սպասվող ձերբակալությունների մասին, առայժմ չեն նշվում անուններ` նրանք պաշտոնյաների՞, բժիշկների՞, թե՞ ԲԿ ադմինիստրատոր կազմից են: * * * |
«Արմլուր»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում այս պահին բերման ենթարկված 3 անձ կա։ Նրանք են՝ ՊԱԳ նախկին պետ Ահարոն Բարսեղյանը, Ուիգմորի տնօրեն Զավեն Քոլոյանը, Առողջապահության նախարարության Լիցենզիոն գործակալության աշխատակից Տիգրան Ասլաբադյանը։ * * * «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանին։ Ավետիսյանը բերման է ենթարկվել իր աշխատասենյակից։ Իրավապահները առգրավել են նրա համակարգիչն ու հեռախոսը։ |
Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet