Shamshyan.com-ը գրում է. Երեկ` հունիսի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Սերգեյ Հայրապետյանը Շիրակի փողոցի թիվ 68 շենքի դիմաց իր վարած BMW մակնիշի 34 PP 176 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի փողցի 72 շենքի բնակիչ, 47-ամյա Նաիրա Դավթյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով` մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոցում բժիշկները առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հայտնել են, որ պետք է վիրավորին նաև արյուն ներարկվի, քանի որ վրաերթից հետո նա մեծ քանակի արյուն է կորցրել, սակայն հարազատաները վիճաբանել են բժիշկների հետ, հայտնելով որ իրենց հավատքը թույլ չի տալիս ուրիշի արյուն ներարկվի վիրավորին:
Գ. Շամշյանի տեղեկություններով` այդ ամենն արձանագրվել է հիվանդանոցում, իսկ բժիշկները ամեն միջոց ձեռնարկել են, որպեսզի վրաերթի ենթարկվածը չմահանա` կատարելով անհրաժեշտ բժշկական գործողություններ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում