▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի պաշտոնակատարի մաշկի կտորները»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի ժ/պ-ի մաշկի կտորները։ Բնակարանային գողություն կատարելու համար երկու տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող անձը Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ, ոստիկանապետի ժ/պ Գարիկ Մուրադյանն է։
Դատագենետիկական փորձաքննությամբ սպանված կանանցից մեկի եղունգների տակ Մուրադյանի մարմնի մաշկից կտորներ է հայտնաբերվել, իսկ մյուս սպանված կնոջ արյան հետքերը եղել են Մուրադյանի գրպանում եղած գումարի վրա»։
«Գրել էինք, որ տարեց կանայք սպանվել են մոտ 20 օրվա տարբերությամբ, նույն եղանակով, առանձնակի դաժանությամբ։ Սպանված կնոջ եղունգների տակ Մուրադյանի մաշկի կտորների առկայությունը վկայում է, որ կինը մինչև վերջին պահը պայքարել է՝ փորձելով փրկել իր կյանքը։
Գարիկ Մուրադյանը ոստիկանական համակարգում պաշտոնի առաջխաղացում է ունեցել 2018թ․-ից հետո։ 2019թ․ օգոստոսի 14-ից նշանակվել է ոստիկանության Սիսիանի բաժնում՝ որպես օպերատիվ գծով տեղակալ, և համատեղության կարգով իրականացրել է ոստիկանության բաժնի պետի պարտականությունները։
Մուրադյանի պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ նրան մեղադրել են ծեծի, բռնության, սպառնալիքների, խոշտանգման և խոստովանական ցուցմունք կորզելու համար ճնշում գործադրելու մեջ։ Նրա դեմ մի քանի հաղորդումներ են ներկայացվել, որոշ դեպքերով նյութեր են նախապատրաստվել և քննություններ իրականացվել, իսկ հետո կարճվել։
Այս ամենից հետո նա շարունակել է ծառայությունը ոստիկանությունում և ստացել է ավելի մեծ լիազորություններ։ Ընդ որում՝ սա տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը և՛ թիմը հայտարարում էր բարեփոխված ոստիկանական համակարգի մասին։
Ավելին, Գարիկ Մուրադյանի անունը շոշափվում է նաև 2024թ․ տեղի ունեցած աղմկահարույց մի դեպքի հետ։ Նա հարցաքննվել է 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակության քրեական վարույթի շրջանակում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее