▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանել են ցեղասպանությունը վերապրած զառամյալ ծերունուն՝ Վարազդատ պապին

 



Hraparak.am
-ը գրում է. Գյումրիում սպանել են 102 տարեկան Վարազդատ Մանուկյանին։ Նա ցեղասպանությունը վերապրածներից էր, ծնունդով՝ Կարսից։ Ամեն ապրիլի 24-ին, երբ ԶԼՄ-ները «մազապուրծ հերոսների» փնտրտուք էին սկսում, նա ընդունում էր լրագրողներին։

«Անցյալս անցյալ չէ, դաժանություն է, անմոռանալի»,- պատմում էր Վարազդատ պապը մարզային հեռուստաընկերությանը իր վերջին գարնանը՝ ապրիլի 24-ին։ Ոչ նա, ոչ էլ նրան լսող լրագրողներն ու հեռուստադիտողները չէին կարող պատկերացնել, որ Վարազդատ Մանուկյանի համար դաժանությունների շղթան շարունակվելու է, եւ որ նա ընդամենը 4 ամիս անց իր կյանքի թերեւս ամենասարսափելի դաժանությունն է տեսնելու։ Անկողնուն գամված զառամյալ ծերունուն սպանել էին 2015 թ․ օգոստոսի 14-ին։ Մարմնի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր, վնասվածքներ գլխի, դեմքի, բերանի շրջանում, ծնոտի անկյուններում, կապտուկներ, արյունազեղումներ։ Դատաբժիշկն արձանագրել էր, որ մահը վրա է հասել 5 պրոմիլ էթիլ սպիրտի թունավորումից, որն առաջ է բերել սիրտ-թոքային անբավարարություն։ Էթիլ սպիրտը ծերունու բերա՞նն են լցրել, թե՞ ներարկել՝ դատաբժիշկը չի գրել։ Ո՞ւմ էր խանգարում ծեր մարդը։ Մեկ տարի է անցել, բայց ինչ օրս քննիչներն այս հարցի պատասխանը չունեն։ Գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ սպանություն։ Գործով 7 քննիչ է փոխվել, բայց ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ, ոչ վարկած։ Սպանվածի քույրը՝ Ռուզան Մանուկյանը, կատարվածի մեջ մեղադրում է քրոջը՝ Կարինե Մանուկյանին, եւ նրա դստերը՝ 28-ամյա Գայանե Սարգսյանին։ Նրանք, ինչպես նաեւ սպանվածի 21 տարեկան թոռնիկը, Բելգիայում ապրող նրա որդու տղան, ապրում էին ծերունու հետ։

«Հայրս իր տունը նվիրել էր որդուն, որն արտասահմանում է, նվիրատվություն էր գրել։ Բայց իմացավ, որ իր որդին չի վերադառնալու Հայաստան, իսկ իր տանը բնակվելու է նրա ամուսնալուծված կինը։ Հայրս չընդունեց դա ու մտավ դատարան, որ նվիրատվությունը չեղյալ համարի։ Իր ժառանգությունը նա մտադիր էր թողնել իր բոլոր ժառանգներին»,- պատմում է Ռուզաննան։

Վարազդատ հայրիկի տունը շքեղ չէր՝ մեծ բակով, մեծ տարածքով, բայց անխնամ տուն էր։ Ռուզաննա Մանուկյանը կարծում է, որ նվիրատվությունը չեղյալ համարելու գործը ձախողելը կարող է հանցագործության շարժառիթ լինել, եւ հենց այս նպատակով էլ իր եղբայրն ու քույրը՝ Կարինեն, որը, փաստորեն, խնամում էր հորը, կարող էին հանցավոր համաձայնության գալ եւ իրականացնել ծերունու սպանությունը։ Ռուզաննան պատմում է, որ հոր դիակը հայտնաբերել են ոստիկանության աշխատակիցները։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее