▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոյգուն և Հասանովը կարծիքներ կփոխանակեն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարճ աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Ինչպես տեղեկացնում է Риа Новости-ն, այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքերով՝ «կողմերը կքննարկեն երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները»։ Կոնաշենկովը նաև հավելել է, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։ Նախատեսված է նաև Շոյգուի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее