▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սովորական պատմություն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նոր մի մարդ եկավ (Տ.Խ.), սիրտը զայրույթից կարող է պատռվեր:

Երազգավորս գյուղից է, հողամաս ունի սահմանային գոտում, փշալարից այն կողմ, մինչեւ Ախուրյան գետը ընկած հատվածում (Գյումրիից մոտ 10 կմ հարավ): Հողամասը մշակելու համար անցաթուղթ ունի, գյուղացիներն այդ անցաթղթով են անցնում փշալարը` հողը մշակելու: Մարդը գնացել գործն արել է, մի ձկնորսական կարթ էլ է տարած եղել, ընթացքում 5 հատ ձկնիկ է բռնել` 15 սմ` ութ անգամ չափը ցույց տվեց (Карась-ասաց): Էս եղանակներին սովորական բան է: Հայ եւ ռուս սահմանապահները եկել, բռնել են էս մարդուն, թե ձուկ ես բռնել ապօրինաբար: Լավ էլ ճանաչել են, որ երազգավորսցի է, անցաթուղթն էլ մոտը: Մարդը ցույց է տվել բռնած 5 ձկնիկները, սրանք, թե` չէ, տանում ենք սահմանապահ ուղեկալ, վերջը վեճից հետո տանում են Ախուրյանի ոստիկանական բաժին: Ոստիկանությունում ասել են` այդ մարդու դեմ չունեն գրելու կամ փակելու ոչ մի բան: Մարդուն առաջարկել են բացատրագիր գրել, թե ինչ ձկներ են, որտեղից: Մարդը գրել է, բաց են թողել: Անտեղյակներին ասեմ, որ Ախուրյան գետում բազմաթիվ տեղերում սիրող ձկնորսները կարթով միշտ էլ ձուկ են բռնում, արգելոց չէ, եւ արգելված չէ, գետի այն հատվածներում, որտեղ կարելի է ազատ մոտենալ, օրինակ Գյումրիին հարող հատվածում, գնում, նստում, բռնում են, որտեղ սահմանային փշալարից այն կողմ է, մտնում են միայն բնակիչները` անցաթղթով կամ սրան-նրան կաշառք տալով կամ ընկերական` այս ու այն պաշտոնյա-զինվորականի թույլտվությամբ:

Մի քանի օր անց էս մարդուն հրավիրում են բնապահպանական պետական տեսչության Շիրակի մարզային բաժին, թե բա.-Բնությանը վնաս ես տվել, մարդը բացատրում է, որ բոլորն էլ ձուկ են բռնում, որեւէ արգելքի նշան կամ ցուցանակ չի եղել ու միշտ էլ բռնել են: Բա թե, չէ` 60.000 դրամ տուգանք պտի վճարել, վարչական իրավախախտում որպես: Մարդը ջղայնանում է, ելնում, գնում են Երեւան, սրանց մամայական հիմնարկություն, վիճում է մի 6-7 հոգու հետ, թե դուք մարդ չեք, սրանք բացատրում են, թե,.-ներքին կարգով մարդկայնություն անում, թողնում ենք, որ ձուկ բռնեք Ախուրյան գետից, հիմա էս անգամ էլ այդպես է ստացվել: -Մարդը հարցնում է` ներքին կարգը ո՞րն է, չեն կարողանում բացատրել: Մարդն ասում է, ուրեմն թողնում եք, որ բռնենք, որ հետո գաք բռնեք գործ սարքեք վրե՞քս...:

Հետո Բնապահպանական պետական տեսչության Շիրակի մարզային բաժնից դիմում են ԴԱՀԿ-ին, ԴԱՀԿ-ն որոշում է 60.000 դրամը բռնագանձել եւ 5.000 դրամ էլ բռնագանձել իրենց ծառայության համար: Էս մարդը գյուղապետի հետ ելնում գնում է բանակցությունների, տեսնում են ճար չկա, գյուղապետը խոստանում է մի բան անել էդ գումարի հարցով` օգնել: Չի օգնում, էս մարդը 20.000, 10.000, 10.000 դրամով փակում է, մնում է 20.000+5.000 դրամը, ԴԱՀԿ-ն դիմում է դատարան: Ոսկեղեն ունի գրավադրած, ապրուստը հեշտ չէ... Մարդուն փաստաբան ու իրավական խորհրդատվություն էր պետք, ասացի, հուշեցի, խորհուրդ տվեցի, անվճարն էլ ասացի, վճարովին էլ: Սա մի կողմ:

Մարդն ասաց, որ 65.000 դրամը հորթի կես ջանդակի գին է, որ իր վրա նստում է 5 ձուկը: Հետո ասաց, որ երբեք չէր մտածել արտագաղթելու մասին, հիմա մտածում է:

Սա անմարդկային բան է մեր բոլորի դեմ, օրական 2-3 այսպիսի պատմություն եմ լսում, ու ասես թշնամի կա երկրում, որ կեղեքելու մեքենայի ղեկին նստած մսաղացի մեջ է առնում շինականին, բանվորին, աշխատավորին... Ասես չէ, հենց այդպես էլ կա` երկիրը զավթած է, ամեն օր ապացույց եմ ստանում:

Իսկ Ախուրյան գետի ջրամբարային մասը` Թուրքիայի հետ սահմանակից, ընդհանրապես Հայաստանի ինքնիշխանության բռնաբարության մշտական ապացույց է դառել բոլորիս աչքի առաջ: ՈՒրեմն Թուրքիայի կողմի ափերին տեղացիները ազատ մոտենում են, ինչ ուզում անում են, մեր կողմից` ձեւ չկա, 2-3-4 կմ լայնքով սովետից մնացած արգելված գոտի են թողել փշալարերից սկսած, մարդիկ չեն կարողանում գնալ ժամանցի եւ ձկնորսության, բացի վերը նշածս կոռուպցիոն մեխանիզմով մուտքը, ուղեկալները` ռուսական հրակամատարությամբ պիտի թույլ տան, որ մարդիկ կարողանան ներս մտնել, կամ ՀՀ ՊՆ-ին պիտի թղթեր գրվեն, պատասխանի սպասել եւ այլն: Հենց մոտենաս` լրտեսի տեղ կդնեն, հարայ հրոցով կգան շներով, Պերմյակովից առաջ էլ, հիմա էլ ...

Ահա, կարծես կարողացա չքրֆել, բայց դե հասկացաք...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее