▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուտլիկ բլոգերիս արկածները

 

Ovanitas բլոգերը գրում է. Սոցցանցերի բերումով, վարչապետի կանչով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, Սմարթֆոն-լափթոփով կառավարություն գնացինք։ Իզան էր, Փիղն էր, Սամն էր, ես էի, գնացինք կառավարություն...

Փողոցներով դուզ գնացինք, որտեղ կամերա կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ գայիշնիկ էր՝ կուզ ու կուզ գնացինք...

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք օգնական. երկուսը նամակների տարափի տակ խեղդվել էին, մնի փոստարկղումն էլ ըսկի տեղ չկար։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ ընդունարանում սպասում են երեք-չորս հատ թափ-թազա նախարար, ջահելը չէր ջոկում ուր ա ընկել, խելոքն ուզում էր տիան շուտ փախ տար գլուխն ազատեր, լուրջը պատասխանատվությունների ոլորտը չէր հասկանում, էն ռոմանտիկի սիրտն էլ դեռ թրթիռների մեջ էր։

— Վարդա՛ն, տո՛ւր հա, տո՛ւր։

Թե՝ փող չունեմ։

— Աշո՛տ, տո՛ւր հա, տո՛ւր։

— Ես երեք օր եմ խնդրում կառավարությունից Նաիրիտի հարցը պատգամավորների հետ քննարկելու համար։

— Լևոն... Արմեն...

— Մենք կապ չունենք։

— Բա ի՞նչ անենք...

Վարչապետի ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ էդ փետի վրա հո չթքե՜ց... Նա որ թքեց, մենք գրեցինք, որ գրեցինք՝ լայքվեց էսպես՝ ամեն պոստին հինգ լայք ու կես...

— Սամվե՛լ, լայքի...

— Հոսանք չունեմ։

— Իզա, դու...

— Լափթոփ չունեմ։

— Փի՛ղ, դու լայքի...

— Հավես չունեմ...

Կառավարությունն էլ ամեն լայքի համար 15 հազար բյուջե ունի, բայց փող չունի։

Էս անիրական ստատուսը գրեցի։ Վարչապետը չկարդաց. Նախարարները չկարդացին, Դեպուտատները կարդացին, բայց բան չհասկացան, Գալուստն էլ կարդաց, բայց իրա ասածը մենք չհասկացանք, դուք էլ չկարդացիք, վերջը ե՛ս կարդացի, լայքեցի։

Լայքեցի, ուշունց տվին, թե սեփական ստատուս լայքողը ՕԵԿ մտնի։ Ես էլ լայքս հանեցի։

Հետ եկանք, պառկեցինք, վեր կացանք, մին էլ տեսնենք երեք օնլայն ռեսուրս լուսաբանել են, երկուսի մասին իսկի չեինք էլ լսել, մնումն էլ իսկի շնորհք չկա։ Էս անշնորհք ռեսուրսում դես ման եկանք, դեն ման եկանք, մի օֆիս գտանք, մեջը երեք լրագրող, երկուսը հանրապետական, մինի բախտն էլ բերել էր. բերանումը շունչ չկար։

— Մեր հետ էդպես էլ էդ հանդիպմանը չեկած Սամվելին ասի, Սամվել, արի սրանց ասենք մեզ պիառ անեն։

Էս անշունչ լրագրողը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես ստատուս գրեց, երկուսը սեքսի մասին, մինն էլ իսկի տառ չուներ։

Մեր պիառն արինք էս անտառ ստատուսով, մեջը ածինք հումոր ու սրաչ, անինտերնետ ափդեյթ արինք։ Ափդեյթ արվեց, ոչ քլիք ունեցավ, ոչ վիզիթ։

Գործից եկած սոված մարդի՜կ, վրա եկան, կարդացին, կարդացին, ոչ աչքները բան տեսավ, ոչ գլուխները բան մտավ։ Ինձ էլ իսկի էդ հանդիպմանը չէին էլ կանչել։

 

ovanitas.blogspot.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее